Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սփյուռքի նախարարի օգնականը վրաերթի է ենթարկել 41-ամյա կնոջն ու նրա երեխային

19:15, չորեքշաբթի, 13 փետրվարի, 2019 թ.
Սփյուռքի նախարարի օգնականը վրաերթի է ենթարկել 41-ամյա կնոջն ու նրա երեխային

Փետրվարի 10-ին ժամը 13:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Գոռ Ալեքսանյանն իր վարած Nissan X-Trail մակնիշի 35 TN 581 համարանիշի ավտոմեքենայով Երևանի Մոլդովական և Թոթովենցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Մոլդովական փողոցի բնակիչներ, 41-ամյա Քրիստինե Զալինյանին և 3-ամյա Ռ. Զ.-ին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վարորդ Գ. Ալեքսանյանը հիվանդանոցում հայտնել է, որ ինքն աշխատում է ՀՀ Սփյուռքի նախարարի օգնական: Վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Սփյուռքի նախարարի օգնականը վրաերթի է ենթարկել 41-ամյա կնոջն ու նրա երեխային
Սփյուռքի նախարարի օգնականը վրաերթի է ենթարկել 41-ամյա կնոջն ու նրա երեխային
6077 | 0
Facebook