Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչո՞ւ է 8 ամիս առաջ կալանքի տակ գտնվող անձը Հայկի դեմ ցուցմունք տալուց 2 օր հետո ազատ արձակվել». պաշտպան

17:30, չորեքշաբթի, 13 փետրվարի, 2019 թ.
«Ինչո՞ւ է 8 ամիս առաջ կալանքի տակ գտնվող անձը Հայկի դեմ ցուցմունք տալուց 2 օր հետո ազատ արձակվել». պաշտպան

Փաստաբան Երեմ Սարգսյանն անդրադառնալով տուժող Դավիթ Սիմոնյանի կողմից հնչեցրած պնդումներին, թե իր վրա կրակել է Հայկ Սարգսյանը, «Ազատության» եթերում ասաց, որ առաջին անգամ է լսում նման պատմություն, իսկ իր պաշտպանյալ Հայկ Սարգսյանն արդեն ասել է, որ ինքը չի կրակել տուժողի վրա:

Հարցին՝ ինչո՞ւ է 11 տարի անց նման ցուցմունք տալիս Դ. Սիմոնյանը, փաստաբանը հարցով պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ է 8 ամիս առաջ կալանքի տակ գտնվող անձը, Հայկի դեմ ցուցմունք տալուց 2 օր հետո ազատ արձակվել»:

Թե ի՞նչ միտում է տեսնում այստեղ, Երեմ Սարգսյանը նշեց, որ իր հարցադրման մեջ ինքն արդեն դրա պատասախանը տվել է, ինչին հետագայում ավելի մանրամասն կանդրադանա. «Պաշտպանական մարտավարությունից ելնելով՝ չեմ ուզում այժմ այդ մասին խոսել, իսկ տուժողի հակասական ցուցմունքներն այսօր տեսանք: Մենք շարունակելու ենք Հայկ Սարգսյանի պաշտպանությունն իրականցնել օրենքով սահմանված կարգով, և կարծում եմ, այս քրեական գործը դատապարտված է ի սկզբանե: Չկան քրեական գործի նյութեր, որոնք ուսումնասիրեն, տեսնեն արդյոք այս հանգամանքը նո՞ր էր, թե ոչ: Եվ քանի որ այս հանագամանքը մեղադրանքի կողմը չի կարողանում 100 տոկոսով հերքել, երբեք չեն կարող անմեղության կանխավարկածը շրջանցելով անձին դատապարտել»,- ասաց Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

Նշենք, որ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվել է:

| | |
2969 | 2
Facebook
COMMENT.am