Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 16 փետրվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

«Մի՛ սրեք իրավիճակը». Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Նիկոլ Փաշինյանին

16:00, չորեքշաբթի, 13 փետրվարի, 2019 թ.
«Մի՛ սրեք իրավիճակը». Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Նիկոլ Փաշինյանին

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն ու կոչ արել «չսրել իրավիճակն ու նախադրյալներ ստեղծել խաղաղ գործընթացի համար»:

«Մի կողմից, Փաշինյանը խոսում է հակամարտության կարգավորման համար խաղաղ պայմաններ ստեղծելու կարևորության մասին, մյուս կողմից, փորձում է փոխել բանակցային գործընթացի ձևաչափը՝ փորձելով Ադրբեջանին մեղադրել ագրեսիվ հռետորաբանության համար: Եվ որքան շուտ Հայաստանի վարչապետը գիտակցի կարգավորման օգուտների կարևորությունը, այնքան շուտ կարող է իրականացնել Հայաստանի բնակչությանը խոստացած «տնտեսական հեղափոխությունը»»,- ասվում է հայտարարության մեջ:

Բաքուն պնդում է, որ մինչ այս ՀՀ ղեկավարության հնչեցրած հայտարարություններն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան նպաստում խնդրի կարգավորմանը:

Երեկ վարչապետն ԱԺ-ում խոսել էր բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավման անհրաժեշտության մասին՝ վստահեցնելով, որ տեսնում է դրա շատ կոնկրետ ձևեր և մեթոդներ:

Հիշեցնենք, որ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումների մասին հայտարարություն էր արել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա, մասնավորապես, հայտարարել էր պատերազմին Ադրբեջանի պատրաստ լինելու մասին:

| | |
4533 | 4
Facebook