Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անդուր էր լսել, որ եթե տատիկը ՀԴՄ կտրոն չպահանջի, նրա թոշակը չի բարձրանա». Տ. Ուրիխանյան

15:05, չորեքշաբթի, 13 փետրվարի, 2019 թ.
«Անդուր էր լսել, որ եթե տատիկը ՀԴՄ կտրոն չպահանջի, նրա թոշակը չի բարձրանա». Տ. Ուրիխանյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Կառավարության ծրագրի նախագծի վերաբերյալ իր ելույթում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը. «Երեկ ինձ համար չափազանց անդուր էր լսել, որ եթե տատիկը ՀԴՄ կտրոն չպահանջի 1 կգ շաքարավազ գնելիս, նրա թոշակը չի բարձրանա: Դա ճիշտ մոտեցում չէ, էդ մարդիկ տվել են իրենց մեկ անգամ ապրած կյանքն այս երկրին, և պետությունը պետք է ունենա գործառույթ՝ ապահովել նրանց, ովքեր չեն կարողանում աշխատել լիարժեք աշխատանքով ու աշխատավարձով»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք՝ երեկվա հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարել էր. «Թոշակների ավելացման համար կառավարությունն իր բաժինը կանի ստվերի դեմ պայքարելով, բայց եթե թոշակառուն գնալու ա մի կգ շաքարավազ առնի ու թույլ տա, որ ՀԴՄ չտան, իր թոշակը չի բարձրանալու կամ բարձրանալու է 1000, 2000 դրամով»:

| | |
3375 | 8
Facebook