Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 16 փետրվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Սալայի մարմինը կտեղափոխվի Արգենտինա

15:15, չորեքշաբթի, 13 փետրվարի, 2019 թ.
Սալայի մարմինը կտեղափոխվի Արգենտինա

Կործանված ինքնաթիռի զոհ դարձած «Քարդիֆ»-ի հարձակվող Էմիլիանո Սալայի մարմինը փետրվարի 15-ին կտեղափոխվի Արգենտինա՝ ֆուտբելիստի հայրենիք՝ Պրոգրեսո քաղաք: Այս մասին հայտնել է Պրոգրեսոյի քաղաքապետ Խուլիո Մուլյերը:

«Սալայի մարմինը կտեղափոխվի Պրոգրեսո ուրբաթ երեկոյան: Նրա մայրը, քույրը և եղբայրն արդեն եկել են: Հավանաբար, հուղարկավորության արարողությունը տեղի կունենա շաբաթ օրը»,- նշել է Մուլյերը:

Հիշեցնենք՝ Նանտից Քարդիֆ մեկնելու ճանապարհին անհետացել է արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալային տեղափոխող մասնավոր ինքնաթիռը: Հունվարի 24-ին որոնողական աշխատանքներ իրականացնող խումբը հայտարարել է աշխատանքների դադարեցման մասին՝ նշելով, որ փրկության հույս գրեթե չկա։ Ավելի ուշ որոնողական աշխատանքները վերսկսվել են և հայտնաբերվել է ինքնաթիռի կործանման զոհ դարձած հարձակվող Էմիլիանո Սալայի մարմինը։ Այն պաշտոնապես նույնականացվել է՝ մատնահետքերի օգնությամբ։ Մեծ Բրիտանիայի ոստիկանության տեղեկություններով՝ մարմինը նույնականացրել են փետրվարի 7-ին՝ Պորտլենդում։

| | |
851 | 1
Facebook