Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շախմատը կարող է ընդգրկվել 2024-ի Փարիզի օլիմպիական խաղերի ծրագրում

13:00, չորեքշաբթի, 13 փետրվարի, 2019 թ.
Շախմատը կարող է ընդգրկվել 2024-ի Փարիզի օլիմպիական խաղերի ծրագրում

Փետրվարի 12-ին Փարիզում պաշտոնապես մեկնարկ տրվեց շախմատը 2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղերում ընդգրկելու արշավին: Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը, ՖԻԴԵ-ի փոխնախագան, Ֆրանսիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Բաշար Քուաթլին և Ֆրանսիայի վեցակի չեմպիոն Սոֆի Միլեն երեկ Փարիզում լրագրողների հետ հանդիպմանը նշել են, որ ՖԻԴԵ-ի անդամ է 189 ազգային ֆեդերացիա, իսկ 600 մլն մարդ խաղում է շախմատ:

Շախմատը պայքար է խաղատախտակի առջև, իսկ արագ և կայծակնային ձևաչափերը կարող են գրավել հանրության լայն զանգվածներին և մասնակցության հայտը ներկայացված է հենց այս ձևաչափերի համար:

Երեկ Արկադի Դվորկովիչը հանդիպում է ունեցել նաև Ֆրանսիայի օլիմպիական կոմիտեի նախագահ Դենիս Մասելիայի հետ:

| | |
743 | 0
Facebook