Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 16 փետրվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Մենք նման պլաններ չունենք». Նիկոլ Փաշինյանը՝ պաշտպանության նախարարի հայտարարության մասին

12:40, չորեքշաբթի, 13 փետրվարի, 2019 թ.
«Մենք նման պլաններ չունենք». Նիկոլ Փաշինյանը՝ պաշտպանության նախարարի հայտարարության մասին

«Սիրիա ուղարկել ենք հումանիտար առաքելություն, իսկ ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի հայտարարությանը, պետք է պարզել՝ ինչ հարց է հնչել և ինչ հարցի համատեքստում է նա այդպիսի հայտարարություն արել: Մենք նման պլաններ չունենք»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոսելով հայկական առաքելությանը Սիրիա ուղարկելու մասին, երեկ ասել էր հետևյալը. «Եղել է գրավոր խնդրանք Սիրիայի իշխանություններից, Սիրիայի դե ֆակտո իշխանություններից: Եվ Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան: Եվ կարող եմ ևս մեկ բան նշել, որ եթե լինեն այդպիսի հանգամանքներ, եթե անհրաժեշտություն լինի մասնակցել ռազմական գործողություններին, ապա Հայաստանը դա ևս կանի օրենքի տառին համապատասխան»:

| | |
2542 | 0
Facebook