Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ակնհայտ անհեթեթ մեղադրանք են ներկայացնում Ռոբերտ Քոչարյանին». Էդուարդ Շարմազանով

11:10, չորեքշաբթի, 13 փետրվարի, 2019 թ.
«Ակնհայտ անհեթեթ մեղադրանք են ներկայացնում Ռոբերտ Քոչարյանին». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախօրեին Ալիև-կրտսերը հերթական անգամ հայտարարել է, որ Արցախի խնդիրը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Ավելին, նա նշել է, որ ադրբեջանցիները թեʹ բանակցային գործընթացում և թեʹ մարտի դաշտում ունեն առավելություն։

Ալիևի հակահայկական հայտարարությունների ֆոնին` Հայաստանի իշխանությունները համերաշխության և միասնականության միջավայր ձևավորելու փոխարեն, ընդհակառակը, նոր, ակնհայտ անհեթեթ մեղադրանք են ներկայացնում Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին։ Սա անթույլատրելի և վտանգավոր գործողություն է, որը հաստատ չի սպասարկում հայության ու մասնավորապես արցախահայության շահերը։

Հ.Գ. Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահն անազատության մեջ է։ Սա ամոթալի է...»:

8343 | 5
Facebook