Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թույլ չտվեցին տեսնել պատմական Անին». Լապշին

11:00, չորեքշաբթի, 13 փետրվարի, 2019 թ.
«Թույլ չտվեցին տեսնել պատմական Անին». Լապշին

Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հույս ունեի այցելել պատմական Անի քաղաք: Չեմ ուզում այդ մասին գրել, սակայն բյուրոկրատիայի և հայ ու ռուս սահմանապահների միջև եղած անճշտությունների պատճառով չտեսանք հնագույն հայկական մայրաքաղաքը: Հայկական կողմը թույլտվության համար ուղարկում էր ռուսների մոտ, ռուսները՝ հայերի: Արդյունքում քաշքշուկը շարունակվեց մոտ 3 շաբաթ: Որպես բոնուս՝ տեսանք, թե ինչպես են ապրում սահմանամերձ գյուղերում, այդ մասին առանձին ռեպորտաժ կլինի: Ընդհանուր առմամբ, անիմաստ բյուրոկրատիայի պատճառով Հայաստանը կորցնում է իր կարևորագույն զբոսաշրջային օբյեկտը: Խնդիրն այն է, որ խորհրդային ցանկապատը ձգվում է իրական սահմանից 3-4 կիլոմետր այն կողմ, և այնտեղ զորամաս է տեղակայված: Դրանից այն կողմ ոչ ոքի չեն թողնում, իսկ կարող էին զբոսաշրջիկներով հարյուրավոր ավտոբուսներ տանել՝ հնարավորություն տալով նաև գումար վաստակել տեղի բնակիչներին, ովքեր ծայրաստիճան աղքատության մեջ են ապրում: Բարեբախտաբար, հարևան Թուրքիայում չեն խոչընդոտում Անի այցին, այնտեղ կարող եք որքան ցանկանում եք զբոսնել՝ չնայած նրան, որ սահմանն անցնում է հնագույն վանքերից հաշված մետրեր հեռու: Մենք այնտեղ էինք մի քանի տարի առաջ, և այդ մասին կարող եք կարդալ ներքոնշյալ հղումով»:

7962 | 0
Facebook