Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեկնարկած գործընթացն առաջինն է հետերկրաշարժյան պատմության մեջ». Լևոն Բարսեղյան

21:10, չորեքշաբթի, 13 փետրվարի, 2019 թ.
«Մեկնարկած գործընթացն առաջինն է հետերկրաշարժյան պատմության մեջ». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էսօր կարևոր օր էր։ Վարչապետի որոշմամբ ստեղծված՝ Աղետի գոտու ժամանակավոր կացարանների և դրանցում ապրող կամ հաշվառված ընտանիքների փաստագրման և անօթևանության խնդրի լուծման առաջարկների մշակման և անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափի հաշվարկման աշխատանքային խումբը գումարեց իր առաջին նիստը։ Շահագրգիռ ու արդյունավետ նիստ էր։ Նախատեսվում է, որ աշխատանքային խումբն ամենաուշը մինչև հունիսի 30-ը կիրականացնի իր վրա դրած վերոհիշյալ աշխատանքային ծավալը, հստակ քարտեզագրված կլինեն ժամանակավոր կացարանները` Շիրակի, Լոռու և Արագածոտնի բոլոր բնակավայրերում, պարզ կլինեն դրանցում գրանցված և/կամ ապրող բոլոր ընտանիքների կազմերն ու կարգավիճակները, դրանք կխմբավորվեն ըստ կարգավիճակների, անօթևանության պատճառների և այլն։ Ապա, հավանաբար, կառավարությունն այդ տեղեկությունների և առաջարկների հիման վրա համալիր ծրագիր կգործարկի այն հաշվով, որ ժամանակավոր կացարանները վերացվեն և դրանցում ապրող մարդիկ որևէ եղանակով պատշաճ բնակարանային պայմաններ ստանան (սեփական կամ սոցիալական բնակարան, ԲԳՎ, հնարավոր դեպքում տնակի կամ կացարանի սեփականաշնորհում և այլն)։ Մեկնարկած այս գործընթացն առաջինն է հետերկրաշարժյան պատմության մեջ, երբ լուծելիք խնդիր համարվում է ոչ միայն երկրաշարժից անմիջականորեն անօթևան դարձած մարդկանց բնակարանային խնդիրների կարգավորումը, այլև փաստացի՝ ժամանակավոր կացարաններում ապրողների խնդիրները։ Հավանաբար, 3-4 տարուց Աղետի գոտում ժամանակավոր կացարաններ և դրանցից բաղկացած թաղամասեր չունենանք»։

| | |
3216 | 0
Facebook