Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 16 փետրվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Մաքսազերծելու եք, հարկը վճարելու եք, չկա այլ տարբերակ». ՀՀ վարչապետ

10:25, չորեքշաբթի, 13 փետրվարի, 2019 թ.
«Մաքսազերծելու եք, հարկը վճարելու եք, չկա այլ տարբերակ». ՀՀ վարչապետ

Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հարց ուղղեց օրեր առաջ խորհրդարանի հարակից տարածքում առևտրականների բողոքի ակցիայի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ասում եք՝ հանդիպել եմ Թուրքիայից ապրանք ներկրողների ներկայացուցիչների հետ, ովքեր բողոքում են, որ ոչ առևտրային նպատակով ապրանք բերելու հետ կապված սահմանափակումներ կան ու նրանք 600 հոգի շահառուներ են: Պետք է իրար երեսի նայելով իրար խաբե՞նք: Եթե ես պարբերաբար գնում եմ ուրիշ գործերով ու պարբերաբար ապրանք եմ բերում, ախր չի լինի տենց: Էն ժամանակ արտոնյալներն ուրիշ տեղ էին, հիմա ուզում են ուրիշ տեղ լինեն: Ոչ, չի լինելու անսկզբունք կոմպրոմիս: Եթե փորձելու են մեզ ասել՝ ցույց ենք անելու ձեր դեմ, արեք: Ով ավելի շուստրի ա, կառավարությանը ստիպում է ինչ-որ բաներ: Բերելու եք, մաքսազերծելու եք, հարկը վճարելու եք, չկա այլ տարբերակ որևէ մեկի համար՝ շարքային, թե օլիգարխ: Ոչ մեկին թույլ չեմ տալու ինձ հետ հարաբերվել ստի լեզվով»,- ասաց Փաշինյանը:

ԱԺ փոխնախագահը հորդորեց չնյարդայնանալ:

| | |
2484 | 0
Facebook