Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը Թուրքիային կոչ է արել հրաժարվել ռուսական սպառազինությունից

16:45, երեքշաբթի, 12 փետրվարի, 2019 թ.
ԱՄՆ-ը Թուրքիային կոչ է արել հրաժարվել ռուսական սպառազինությունից

Միացյալ Նահանգները Թուրքիային կոչ է արել չգնել ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգերը: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը:

Նրա խոսքով՝ Անկարայի և Մոսկվայի միջև գործարքի փաստը մտահոգում է Վաշինգթոնին:

«ԱՄՆ-ը մտահոգված է դաշնակից երկրում ռուսական հակահրթիռային պաշտպանության ցանկացած տեսակի առկայությամբ»,- ասել է նա:

Անցած տարվա դեկտեմբերին Միացյալ Նահանգները Թուրքիային վերջնագիր էին ներկայացրել՝ պահանջելով հրաժարվել Մոսկվայի հետ գործարքից՝ միևնույն ժամանակ սպառնալով հակառակ դեպքում զրկել F-35 կործանիչներից: Սակայն թուրքական կողմը հայտարարել էր, որ անհնար է Ռուսաստանի հետ համաձայնության չեղարկումը:

7523 | 1
Facebook