Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Վահագն Հարությունյանը կմնա իր պաշտոնին

15:15, երեքշաբթի, 12 փետրվարի, 2019 թ.
Վահագն Հարությունյանը կմնա իր պաշտոնին

Բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի կանանց մինչև 18 տարեկանների հավաքականը այս տարի ևս կգլխավորի Վահագն Հարությունյանը: Նրան կօգնեն Լիաննա Բաղդասարյանը և Ալբերտ Հարությունյանը:

Եվրոպայի C դիվիզոնի առաջնությունը տեղի է ունենալու հուլիսի 30-ից օգոստոսի 4-ը Անդորրայում: ԵԱ-ում մեր ընտրանին հանդես է գալու Բ ենթախմբում, որտեղ նրա մրցակիցներն են ՝ Ջիբրալթարն ու Վրաստանը:

Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանի գլխավորությամբ 2016 թվականին կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության հաղթող: 2017 թվականին, կանանց մինչև 16 տարեկանների Հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության չեմպիոն, իսկ մինչև 18 տարեկանների հավաքականը ` արծաթե մեդալակիր:

2017 թվականին Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ասպարեզում ունեցած վաստակի համար Վահագն Հարությունյանին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում:

Վահագն Հարությունյանը հանդիսանում է նաև Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանում հանդես եկող ՖԻՄԱ ակումբի գլխավոր մարզիչը:

| | |
2213 | 0
Facebook