Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 16 փետրվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել Մհեր Ղազարյանի լուսանկարների ցուցահանդեսը

06:10, չորեքշաբթի, 13 փետրվարի, 2019 թ.
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել Մհեր Ղազարյանի լուսանկարների ցուցահանդեսը

«Նարեկացի» արվեստի միության ֆեյսբուքյան էջում գրված է. ««Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Մհեր Ղազարյանի լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացվեցին ինչպես Մհեր Ղազարյանի աշխատանքները, այնպես էլ ընթերցվեցին նրա ստեղծագործությունները: «Այսօր մեր հարկի տակ շա՜տ լուսավոր ցուցահանդեսի բացում է. ձեզ ենք ներկայացնում երիտասարդ լուսանկարիչ Մհեր Ղազարյանի աշխատանքները: Մհերի բնության հետ կապն ու սերը դեպի բնությունը արտացոլված են նրա լուսանկարներում: Այս աշխատանքները նրա էությունը ներկայացնելու մի փոքրիկ մասն է. ցավոք, Մհեր Ղազարյանն այսօր մեզ հետ չէ, սակայն մեզ է թողել ահռելի աշխատանքներ իր ստեղծագործական կյանքից»,- նշեց «Նարեկացի» արվեստի միության ցուցահանդեսների պատասխանատու Լիլիթ Վարդումյանը: Ցուցահանդեսին խոսքով հանդես եկավ նաև «Նարեկացի» արվեստի միության գեղարվեստական խորհրդատու Դանիել Երաժիշտը: «Կարծես ես ճանաչել եմ Մհերին. նրան չեմ տեսել, սակայն նրա արվեստի միջոցով ինձ թվում է, որ մենք ընկերներ ենք եղել, քանի որ ընդհանուր բան ունենք՝ հայրենասիրությունը: Այս նկարների միջոցով կարելի է թափանցել նրա ներաշխարհն ու ասել, թե ուր էր նայում նրա աչքը: Այսօր խոսքն անմահության մասին է , ոչ թե մահվան...»»:

| | |
717 | 0
Facebook