Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Էս վեճն իմ ու համակարգի միջև սկսվել ա մայիսից». ՀՀ վարչապետ

12:10, երեքշաբթի, 12 փետրվարի, 2019 թ.
«Էս վեճն իմ ու համակարգի միջև սկսվել ա մայիսից». ՀՀ վարչապետ

«Էսօր խոսվում է ՊԵԿ պարգևատրումների չափերի վերաբերյալ ու այո, շատ բան ճիշտ է ասվում: Հայտարարել եմ՝ 2019-ին նախկինում գոյություն ունեցող պարգևատրման ֆոնդը 50 տոկոսով կրճատելու ենք: Բայց միշտ պետք է նաև հիշել, որ ՀՀ պետական կառավարման համակարգում ծրարներով աշխատավարձեր տալու ավանդույթը միշտ ներկա է եղել»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանն ու կարևոր տեղեկություններ հայտնեց. «Էս վեճն, իմիջիայլոց, սկսվել ա մայիսից իմ ու համակարգի միջև: Իմիջիալյոց, հակահեղափոխություն որ ասում են՝ կոնկրետ պարամետրեր ունի. 2018թ. մայիսից առաջին խնդիրը եղել ա էն, որ բյուջեի եկամուտները չհավաքագրվեն, որովհետև էդ համակարգում 90 տոկոսով, իրենց պատկերացմամբ եղել են իրենց մարդիկ, և հեղափոխության ձախողումն ապացուցելու ամենակարճ ճանապարհը ո՞րն ա: Այո, մարդիկ 2018թ. հունվարին վատ էին ապրում, բայց գոնե ցածր թոշակ ու աշխատավարձ էին ստանում, բա պատկերացրեք՝ 7 ամսվա ընթացքում մեկ էլ պարզվի՝ բյուջեն չի հավաքագրվել ու չի լինում թոշակ տալ, կարո՞ղ էր, աշխատո՞ւմ էինք ոմանք, որ այսպիսի սցենար լինի, իհարկե աշխատում էին... Եկեք գնանք, հետազոտենք, թե ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների ժամանակ որտե՞ղ ա ամենաշատ ձայները հավաքել, էն տեղերում, որտեղ կա պետական պաշտոնյաների որոշակի համակենտրոնացում»,- ընդգծեց Փաշինյանը:

| | |
2274 | 3
Facebook