Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չէ». Գ. Ծառուկյան

11:30, երեքշաբթի, 12 փետրվարի, 2019 թ.
«Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չէ». Գ. Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ներկայացրեց իրենց խմբակցության գնահատականը Կառավարության ծրագրին. «Շատ գեղեցիկ է գրած, կամեցողություններով, ցանկություններով լի և իհարկե չեմ թաքցնում, որ կա մի 2-3 դրույթներ, որը դա իրականացման դեպքում, ասենք թե, ժողովուրդը դրական փոփոխություններ կզգան իրենց կյանքում»: Գագիկ Ծառուկյանը, այնուամենայնիվ, անդրադարձավ մտահոգություններին. «Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, եթե չփոխվի, կողմ քվեարկել չենք կարող: Տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրները, ժամկետներն ու մեզանիզմը, որն այնտեղ բացակայում է»:

| | |
2065 | 14
Facebook