Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տնտեսության հիմնական ճյուղերի հայացքները պետք է ուղղված լինեն արտաքին շուկաներ». ՀՀ վարչապետ

10:20, երեքշաբթի, 12 փետրվարի, 2019 թ.
«Տնտեսության հիմնական ճյուղերի հայացքները պետք է ուղղված լինեն արտաքին շուկաներ». ՀՀ վարչապետ

«Մարդկային բոլոր ընդունակություններից նոր Հայաստանի շարժիչ ուժը պետք է լինի մարդկային միտքը, ինտելեկտը, նախաձեռնությունը»,- կառավարության ծրագիրը ներկայացնելիս՝ ելույթն այսպես սկսեց ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը: «Տնտեսության բոլոր ճյուղերը պետք է համապատասխանեն էկոլոգիական բարձր չափանիշներին, նոր գիտակցումով պետք է համակված լինի նաև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի»,- շարունակեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ նպատակադրումների մեջ է արտահանման միտումը: «ՀՀ շուկան չափազանց փոքր է տարբեր ոլորտների թռիչքաձև առաջընթացի հենարանի համար: Տնտեսության հիմնական ճյուղերի հայացքները պետք է ուղղված լինեն արտաքին շուկաներ՝ միկրոբիզնես, փոքրումիջին բիզնես և այլն»:

3589 | 1
Facebook