Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ալյուրը թանկացավ. դրամի արժեզրկման հետևանքները. «Ժամանակ»

09:25, երեքշաբթի, 12 փետրվարի, 2019 թ.
Ալյուրը թանկացավ. դրամի արժեզրկման հետևանքները. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Հացը անցած շաբաթ կրկին թանկացավ, ինչը դրամի փոխարժեքի անկման անմիջական հետևանքն է: Որքան դրամն արժեզրկվում է, այնքան ալյուրը թանկանում է և թանկանում է վայրկենական: Պատճառն այն է, որ Հայաստանում ալյուրը վաճառվում է դոլարով, խոսքը մեծածախի մասին է: Այդպես եղել է թավշյա հեղափոխությունից առաջ, այդպես է հիմա:

Ալյուրի թանկացման հետևանքով թանկանալու են նաև այլ հացամթերքները, որը հիմնականում ազդում է աղքատ խավի վրա, որն առավել շատ է հացամթերք օգտագործում: Մինչդեռ կառավարությունը խոստանում էր վերացնել ծայրահեղ աղքատությունը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

3993 | 1
Facebook