Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հռիփսիմե Խուրշուդյանը կվերադառնա մեծ սպորտ». Արտաշես Ներսիսյան

22:40, երկուշաբթի, 11 փետրվարի, 2019 թ.
«Հռիփսիմե Խուրշուդյանը կվերադառնա մեծ սպորտ». Արտաշես Ներսիսյան

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, հայտարարեց, որ դոպինգի համար որակազրկված ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը մտադիր է վերադառնալ մեծ սպորտ։

«Հռիփսիմե Խուրշուդյանը կվերադառնա մեծ սպորտ։ Նա հնարավորություններ ունի։ 87 կգ քաշային կարգը հենց իր քաշային կարգն էր։ Նա կիսատ թողեց իր գործը։ Կարևորը կենսաբանական տարիքը չէ, կարևորը՝ մարդու մեջ կա կրկին չեմպիոն դառնալու ցանկությունը, թե ոչ։ Նա պետք է ասի․ «Ես ուզում եմ չեմպիոն դառնալ, երազում եմ և հասնում եմ նպատակիս։ Վերջ։ Օգնելո՞ւ է ինձ ընկեր Արտաշը։ Ուրեմն հավատում եմ ընկեր Արտաշին ու գնում եմ առաջ։ Օգնելու է ընկեր Սիմոնը, թե ընկեր Թորոսը, հավատում եմ մեկին ու գնում առաջ՝ չեմպիոն դառնալու»։ Սա է կարևորը։ Որակազրկման ժամկետն էլ կանցնի, նորից կմտնի մեծ սպորտ։ Շատ են նման դեպքերը։ Մարդկային տեսնակյունից՝ որպես ծնող, չեմ ուզում, որ վերադառնա, չարչարվի, բայց եթե նա ցանկություն ունի, ոչ ոք չի կարող ասել՝ մի արի»,- նշեց Ներսիսյանը։

Հիշեցնենք, որ Խուրշուդյանն այս պահին որակազրկված է՝ դոպինգի համար։ Նրա՝ 2008 և 2012 թվականների օլիմպիական խաղերի փորձանմուշները դրական են եղել։ Նա զրկվել է օլիմպիական խաղերի մեդալից և որակազրկվել մինչև 2020 թվականը՝ հայտարարելով, որ ավարտում է մարզական կարիերան, ինչի մասին հայտնել էր Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը։

3754 | 0
Facebook