Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ.

Իրադարձություններ

«Լոռի»-ն երկու նորեկ ունի

22:25, երկուշաբթի, 11 փետրվարի, 2019 թ.
«Լոռի»-ն երկու նորեկ ունի

«Լոռի»-ն պայմանագիր է ստորագրել մոլդովացի երիտասարդ հարձակվող Ալեքսանդրու Օսիպովի հետ: 18-ամյա Օսիպովի համաձայնագիրը նախատեսված է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 5-ը: Օսիպովը «Լոռի» է տեղափոխվել մոլդովական «Շերիֆ»-ից: Ակումբի մինչև 19 տարեկանների թիմի կազմում մասնակցել է ՈՒԵՖԱ-ի Երիտասարդների լիգայի (UEFA Youth League) 3 հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: Օսիպովը նաև Մոլդովայի Մ19 հավաքականի ֆուտբոլիստ է: Պատանեկան թիմի կազմում մասնակցել է 41 հանդիպման, դարձել 23 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:

«Լոռի»-ն պայմանագիր է ստորագրել հարձակվողական ոճի կիսապաշտպան Վլադիմիր Բաբայանի հետ: 21-ամյա Բաբայանի համաձայնագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Բաբայանը հանդես է եկել «Բանանց»-ում, «Իմպուլս»-ում, «Ալաշկերտ»-ում, «Փյունիկ»-ում: «Լոռի» է տեղափոխվել պորտուգալական «Ալկանենենսե» ակումբից: Վլադիմիրը հանդես է եկել նաև Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականում:

| | |
1228 | 0
Facebook
COMMENT.am