Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զոհ բանակում՝ բջջայինի պատճառով ծագած վիճաբանության պատճառով

21:20, երկուշաբթի, 11 փետրվարի, 2019 թ.
Զոհ բանակում՝ բջջայինի պատճառով ծագած վիճաբանության պատճառով

Այսօր ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, պայմանագրային Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը, ծնված 18.10.1985թ.:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հանգամանքները պարզվում են:
     Խոսնակը նաև ցավակցել է Մեսրոպ Գրիգորյանի հարազատներին։

Նշենք, որ ըստ Armtimes.com-ի՝ պայմանագրային զինծառայողը մահացել է ժամկետային զինծառայողի արձակած կրակոցից: Մեսրոպ Գրիգորյանի և զինծառայողի միջև վիճաբանություն է ծագել բջջային հեռախոսի պատճառով, որն էլ ավարտվել է կրակոցով: Գրիգորյանը ժամկետային զինծառայողի ձեռքից վերցրել է հեռախոսը, իսկ զինծառայողն էլ այն ետ է պահանջել, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել դեպքը:

Զոհվածը Կոտայքի մարզից էր, ծնողներ չուներ, մանկատան սան էր, ուներ միայն քույր ու եղբայր:

| | |
11694 | 2
Facebook
COMMENT.am