Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կստեղծվի WBC վարկածի գոտի՝ հայ բռնցքամարտիկների համար

16:50, երկուշաբթի, 11 փետրվարի, 2019 թ.
Կստեղծվի WBC վարկածի գոտի՝ հայ բռնցքամարտիկների համար

WBC-ի փոխնախագահ Օքսանա Սեմենիշինան և «Punch Boxing Promotions»-ի հիմնադիր Արամ Դավթյանն այսօր հայտարարել են, որ մտադիր են ստեղծել WBC վարկածի գոտի՝ հայ բռնցքամարտիկների համար։

«Ներկայումս աշխատում ենք հայ բռնցքամարտիկների համար գոտու ստեղծման համար: Ուզում ենք ցույց տալ սիրողական բռնցքամարտիկներին, որ իրենց կարիերան ավարտելուց հետո կարող են նաև ուժերը փորձել պրոֆեսիոնալ ռինգում»,- նշել է Օքսանա Սեմենիշինան։

Սեմենիշինան նշել է, որ գոտիները կխաղարկվեն ամենահայտնի քաշային կարգերում։ Շատ բան կախված կլինի, թե որ քաշերային կարգերում կլինեն ամենաշատ հավակնորդները: Արամ Դավթյանը նշել է, որ երեկոն նախատեսվում է անցկացնել մայիսին կամ սեպտեմբերին:

| | |
904 | 0
Facebook