Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իրանը կշարունակի մեծացնել իր ռազմական ներուժը». Ռոհանի

15:45, երկուշաբթի, 11 փետրվարի, 2019 թ.
«Իրանը կշարունակի մեծացնել իր ռազմական ներուժը». Ռոհանի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ուղերձ է հղել Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ:

«Մենք կշարունակենք մեծացնել մեր ռազմական ներուժը: 40 տարվա ընթացքում, հատկապես վերջին 5 տարում այդ ոլորտում մեր հնարավորություններն զարմացնում են ողջ աշխարհին: Իրանին թույլտվություն պետք չէ՝ իր հրթիռային ծրագիրը զարգացնելու համար: Այսօր Իրանը հրթիռներ, մարտական ինքնաթիռներ, նավեր և սուզանավեր, զրահամեքենաներ և արտադրում, այսինքն՝ այն, ինչ անհրաժեշտ է Իրանի զինված ուժերին»,- ասել է Ռոհանին:

Նրա խոսքով՝ Իրանի թշնամիները չեն կարող հասնել իրենց նպատակներին:

«Այսօր մենք նշում ենք Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակը: ԱՄՆ-ն և Իսրայելը մեր դեմ դավեր են նյութում և ճնշումներ գործադրում՝ պատժամիջոցներ կիրառելով: Սակայն նրանք չեն հասնի իրենց նպատակին, Իրանը կշարունակի գնալ այն ուղով, որն ընտրել է 40 տարի առաջ»,- հավելել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

| | |
2800 | 0
Facebook