Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Արմեն Էլբակյանի ծննդյան օրն է

15:05, երկուշաբթի, 11 փետրվարի, 2019 թ.
Այսօր Արմեն Էլբակյանի ծննդյան օրն է

Այսօր բեմադրիչ, դերասան, ՀՀ ժողովրդկան արտիստ Արմեն Էլբակյանի ծննդյան օրն է: Սիրված դերասանը ծնվել է 1954 թվականի փետրվարի 11-ին Երևանում: Արժանացել է մի շարք կոչումների և մրցանակների՝ Հայ դերասան, թատերական ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր։

«Զարմանում եմ Արմենի աշխատասիրության վրա, այնքան պրպտող է, որ կարելի է մտածել, թե 30-35 տարեկան է: Իր տառապանքներն ու անձնական ողբերգություններն Արմենը երբեք չծանրացրեց ու չբարդեց իր թատրոնի վրա»,- նրա մասին ասել է ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանը:

Արմեն Էլբակյանը բեմադրել է տասնյակ ներկայացումներ ու մարմնավորել տարբեր կերպարներ` ունենալով մեկ սկզբունք` մշտապես բեմ բարձրացնել այն խնդիրները, որոնք այսօր կան մեր շուրջ:

Իր մասնակցությամբ բեմադրված ներկայացումներից են՝ «Ատամնաբույժն արևելյան», «Ինչու՞ ենք լռում», «Ուշացած թռչուն», «Մեծապատիվ մուրացկանները», «Ամենափրկիչ ջրհեղեղ», «Քանդված օջախ», «Քարանձավի բնակիչները», «Թռցրու ինձ լուսին» և այլն:

Ամուսնացած է դերասանուհի Աննա Էլբակյանի հետ. ունի երկու զավակ՝ որդի և դուստր:

3003 | 1
Facebook