Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վստահեցնում եմ՝ որևէ բան չի վերադառնալու հնին». Նիկոլ Փաշինյան

14:05, երկուշաբթի, 11 փետրվարի, 2019 թ.
«Վստահեցնում եմ՝ որևէ բան չի վերադառնալու հնին». Նիկոլ Փաշինյան

«Երբ խոսում ենք այն մասին, որ քաղաքներում կամ գյուղերում շատ հաճախ պատահում է այնպես, որ համայնքների ղեկավարների, այսպես ասած՝ օբյեկտներն են ամենահաջողակները, դա ունի նաև, բացի իմ նշած առաջին մասից, նաև երկրորդ պատճառ, որովհետև դա շատ լավ առիթ է, որ այդ օբյեկտները խուսափեն հարկային պարտավորություններից՝ գույքահարկից սկսած, մինչև ՀԴՄ խփել-չխփելը»,- այսօր համայնքների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Էստեղ մենք ունենք շատ լուրջ պրոբլեմ. դա այն է, որ երկար տարիներ աշխատած մեխանիզմները շատ դեպքերում շարունակում են գործել, և, ցավոք սրտի, Հայաստանում կա մտայնությունը թե՝ հեղափոխություն էր, եղավ-անցավ, հեսա մի երկու ամիս կանցնի, հեսա խորհրդարանական ընտրություններն էլ հորով-մորով արինք, հեսա շուտով բոլորը կմոռանան, թե ինչի համար ենք հավաքվել և ամեն ինչ կսկսվի նորից»,- շարունակել է Փաշինյանը՝ վստահեցնելով. «Ես խնդրում եմ նման հույս չունենալ: Վստահեցնում եմ՝ որևէ բան չի վերադառնալու հնին: Ես սա ուզում եմ ասել և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ բոլոր առումներով: Եթե ինչ-որ բան այնպես չի լինի, ապա այդ մարդկանցով կզբաղվեն իրավապահ մարմինները»:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստերի դահլիճում հանդիպում է ունեցել համայնքների ղեկավարների հետ:

| | |
2972 | 2
Facebook