Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մադուրոն տվել է Վենեսուելայի պատմության մեջ խոշորագույն զորավարժությունների մեկնարկը

12:15, երկուշաբթի, 11 փետրվարի, 2019 թ.
Մադուրոն տվել է Վենեսուելայի պատմության մեջ խոշորագույն զորավարժությունների մեկնարկը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն տվել է երկրի պատմության մեջ խոշորագույն զորավարժությունների մեկնարկը, հաղորդում է РИА Новости-ն:

«Անգոստուրա-200» զորավարժություններին կմասնակցեն ինչպես զինված ուժերը, այնպես էլ հանրապետության ժողովրդական աշխարհազորը: Վենեսուելայի ղեկավարի այցը հեռարձակվել Է Periscope ինտերնետ-ծառայությունում:

Մանևրերի մեկնարկից առաջ Մադուրոն հանդիպել է զինվորականների հետ և ծանոթացել ռազմատեխնիկային:

Զորավարժությունները կանցկացվեն փետրվարի 10-15-ը:

Մադուրոն իր ելույթում հայտնել է, որ դրանք «երկրի 200-ամյա պատմության մեջ ամենախոշոր և մասշտաբային զորավարժությունները կլինեն»:

6465 | 0
Facebook