Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այգեհովիտ-Վազաշեն ճանապարհին «Mercedes»-ը գլորվել է ձորն ու բռնկվել

11:05, երկուշաբթի, 11 փետրվարի, 2019 թ.
Այգեհովիտ-Վազաշեն ճանապարհին «Mercedes»-ը գլորվել է ձորն ու բռնկվել

Փետրվարի 11-ին` ժամը 08:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ-Վազաշեն ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը և բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Այգեհովիտ-Վազաշեն ավտոճանապարհին «Mercedes Viano» մակնիշի (վարորդ՝ Ս. Ղ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 300 մ գլորվել ձորը և բռնկվել, վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:26-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

3362 | 0
Facebook