Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հարգելիʹ ՊՆ, իսկ է՞լ ինչը հարկ չեք համարել հայտնել». Լուսինե Հարոյան

05:10, երկուշաբթի, 11 փետրվարի, 2019 թ.
«Հարգելիʹ ՊՆ, իսկ է՞լ ինչը հարկ չեք համարել հայտնել». Լուսինե Հարոյան

«Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսինքն, ինչպե՞ս թե գաղտնի չենք պահել, ուղղակի չենք հայտնել:
     Հարգելի Քննչական կոմիտե, իսկ դուք գործ հարուցել ե՞ք զինվորի մահվան դեպքի առիթով, թե՞ հետևել եք Պաշտպանության նախարարության չհայտնելու գործելաոճին:
     Երկու դեպքում էլ դուք խնդիր ունեք: Հատկապես վերջին դեպքում:
     Հարգելի ՊՆ, իսկ է՞լ ինչը հարկ չեք համարել հայտնել:
     Իսկ կարո՞ղ է իրականությանը համապատասխանում են էն շշուկները, լուրերը, որ Նախիջևանի սահմանից ադրբեջանցիները ահագին առաջ են եկել, ուղղակի դուք ոչ թե գաղտնի եք պահել, այլ` չեք հայտնել:
     Իսկ կարո՞ղ է իրականությանը չեն համապասխանում պաշտոնական հաղորդագրությունները, որ վերջին ամիսներին հարաբերական անդորր է սահմանին և իրականում մենք էլի զոհեր ունենք, ուղղակի դուք ոչ թե գաղտնի եք պահում, այլ` չեք հայտնում»:

| | |
2912 | 1
Facebook