Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Վերջին անգամ եմ ձեր ուշադրությունը հրավիրում». Լևոն Բարսեղյան

03:10, երկուշաբթի, 11 փետրվարի, 2019 թ.
«Վերջին անգամ եմ ձեր ուշադրությունը հրավիրում». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Ազգային Ժողովի հարգելի պատգամավորներ և կառավարության հարգելի անդամներ,

Հավանաբար վերջին անգամ եմ ձեր ուշադրությունը հրավիրում երկրի մի շարք ոլորտներում ծառացած խնդիրների մեր ընկալումը և դրանց լուծման մեր նկարագրած ելքերի նկարագիրը, որ հայեցակարգ ենք կոչել: Այն հրապարակվել է դեկտեմբերի վերջին, լայնորեն տարածվել և հատուկ ուղարկվել է ԱԺ բոլոր կուսակցությունների ղեկավարներին, մի շարք պատգամավորների, վարչապետին, առաջին փոխվարչապետին եւ ուրիշների:

Խնդրում եմ ուշադրություն դարձնել այս աշխատությանը, ժամանակ գտնել և ընթերցել այն: Ես համոզված եմ, որ առանց այդ խնդիրների լուծման մենք առաջընթաց չենք ունենալու, ոչ մի տնտեսական հեղափոխություն չի կարող հաջողել, եթե անցած ռեժիմին քաղաքական գնահատական չի տրվելու և մի շարք ոլորտներում արմատական և արագընթաց բարեփոխումներ չեն իրականացվելու: Այս հայեցակարգը համադարման չէ, այն մեր 15-20 տարվա աշխատանքի հանրագումարն է: Երկրի խնդիրները ամեն մարդ յուրովի է ընկալում, մի բան է խնդիրների մեր արծարծումների հետ համամիտ լինել և այլ լուծումներ մշակել, այլ բան է այստեղ բացված խնդիրները չընդունել որպես այդպիսիք կամ բոլորովին խնդիր չհամարել: Վերջին դեպքում, հասկանալի է, որ ոչ մի լուծման մասին էլ խոսք լինել չի կարող: Այս լուծումները մենք տարբեր ծավալներով երկար ժամանակ առաջարկել ենք նախորդ իշխանություններին և անտեսվել, ինչը զարմանալի չէր պետության զավթման ռեժիմի դեպքում: Գլուխներդ շատ չցավացնեմ:

Կուզեմ բոլորը տեղյակ լինեն, որ մենք մեր քաղաքացիական պարտքն ենք կատարել սա մշակելով, ոչ ոք մեզ պարտք չէ: Բայցև այս կամ առնվազն համարժեք լուծումների անտեսման դեպքում, հնարավոր ոլորտային կամ համընդհանուր խնդիրների ու ճգնաժամերի առաջացման կամ խորացման դեպքում «մենք բոլորս ենք մեղավոր» արտահայտությունը, մեղմ ասած, անլուրջ է հնչելու:

Պաչում եմ»:

| | |
3841 | 0
Facebook