Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է

18:10, կիրակի, 10 փետրվարի, 2019 թ.
ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արձագանքելով հասարակական որոշ գործիչների «մտահոգություններին», ինչպես նաև մեր միջազգային որոշ գործընկերներին, ներկայացնենք հետևյալ իրավական պարզաբանումները։ ՀՀ ՊՆ-ը ներկայացնում է այս պարզաբանումը հաշվի առնելով միջազգային ականազերծման կենտրոնի ներգրավվածությունը, մարդասիրական առաքելությանը։
     ՊՆ-ը հանդիսանում է այդ կենտրոն ՊՈԱԿ-ի լիազոր մարմինը։
     ՏԵՂԵԿԱՆՔ

• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ և ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԱՏՈՒԹՅԱՆ կառավարությունների միջև 2001թ. օգոստոսի 27-ին կնքվել է համագրծակցության մասին համաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր),
     • Համաձայնագիրը սահմանված կարգով վավերացվել է 2002թ. փետրվարի 4-ին և ուժի մեջ է մտել 14.02.2002թ.
     • Համաձայնագրի 2-րդ հոդվածի դրույթները սահմանում են, որ Կողմերը փոխադարձ պայմանանորվածության դեպքում կարող են համագործակցել նաև այլ բնագավառներում.
     • «Միջազգային պայմանագրերի մասին իրավունքի մասին» կոնվենցիայի 31-րդ հոդվածի 3-րդ «Մեկնաբանման ընդհանուր կանոնը» վերտառությամբ հոդվածի 3-րդ մասին համապատսխան՝
     «Համատեքստի հետ միաժամանակ հաշվի են առնվում.»
     ա) պայմանագրի մեկնաբանման կամ դրա դրույթների կիրառման վերաբերյալ մասնակիցների միջև հետագա ցանկացած համաձայնություն,
     բ) պայմանագրի կիրառման հետագա պրակտիկան, որը սահմանում է դրա մեկնաբանման վերաբերյալ մասնակիցների համաձայնությունը,
     • Վերը նշվածը ուղղակիորեն ամրագրում է կողմերի իրավասությունը մեկնաբանելու Համաձայնագրի դրությները երկկողմանի ընդունելի տարբերակով,
     • Համաձայնագրի 4-րդ հոդվածը Կողմերին պարտավորեցնում է «Համաձայնագրի դրույթներն իրագործելիս պետք է ամբողջապես պահպանեն փոխամկաված տեղեկատվության ամբողջական գաղտնիությունը»
     • «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածն ամրագրում է, որ «Այլ պետությունների գաղտնիքների և Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով»:
     • «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդված 3-րդ մասի «ե» կետի համաձայն «ՀՀ կառավարությունը ձեռնարկում է միջոցներ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները համատեղ օգտագործելու և պաշտպանելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման ուղղությամբ»


     ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կողմից Սիրիայի Արաբական Հանրապետություն հումանիտար մասնագետներ և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող անձնակազմ ուղարկելու ընթացակարգերը ՀՀ օրենսդրության տառին համապատսխան պահպանվել են։ Համապատսխան իրավական ակտերի մի մասը Պետական և ծառայողկան գաղտնիքի վերաբերյալ ՀՀ օրենսդրության համապատասխան հրապարակման ենթակա չեն։
     Ավելին դրանց չարտոնված հրապարակումը ենթադրում է ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով սահմանված պատասխանատվություն։
     Հ.Գ. Ի դեպ նկարում կարող եք տեսնել, որ առաջին խումբը արդեն Հալեպում է։ Ողջ հայ ժողովուրդը հպարտություն է ապրում Սիրիայի ժողովրդին և մեր հայրենակիցներին մեր կողմից իրականացվող մարդասիրական օգնության համար։ Մի քանի հասարակական գործիչներ պետք է հստակ կողմնորոշվեն իրենց կարծիքներում՝ դա զուտ մտահոգություն է, անընկալում, թե ի՞նչ»։

| | |
4374 | 0
Facebook
COMMENT.am