Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ.

Իրադարձություններ

Տեսախցիկն արձանագրել է 54–ամյա տղամարդու ողբերգական մահը

15:25, կիրակի, 10 փետրվարի, 2019 թ.
Տեսախցիկն արձանագրել է 54–ամյա տղամարդու ողբերգական մահը

Այսօր՝ փետրվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղում՝ «Արագած» ռեստորանային համալիրի բակում, ձկների համար նախատեսված լողավազանում տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու փրկարարները լողավազանից դուրս են բերել Ապարան քաղաքի բնակիչ, 54-ամյա Վաչիկ Թադևոսյանի՝ ջրահեղձ եղած դին: Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում քննիչներն ու ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության փորձաքրեագետը:

Shamshyan.com-ը հայտնում է որ նշված ռեստորանային համալիրում տեղադրված տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես է Վ. Թադևոսյանը լողավազանի մոտ սայթաքում և մի տևական ժամանակ փորձում է վեր կենալ, սակայն չկարողանալով՝ գլորվում և ընկնում է լողավազանի մեջ:

Տեսախցիկը արձանագրել է 54–ամյա տղամարդու ողբերգական մահը
Տեսախցիկը արձանագրել է 54–ամյա տղամարդու ողբերգական մահը
| | |
6841 | 0
Facebook