Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հեռուստատեսային շուկայի անօրինական գերկենտրոնացումը շարունակվում է». Կարեն Անդրեասյան

12:15, կիրակի, 10 փետրվարի, 2019 թ.
«Հեռուստատեսային շուկայի անօրինական գերկենտրոնացումը շարունակվում է». Կարեն Անդրեասյան

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավաբանական գիտությունների թեկնածու, Երևանի պետական համալսարանի դոցենտ և ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեռուստատեսային շուկայի անօրինական գերկենտրոնացումը շարունակվում է». Կարեն Անդրեասյան. «Ավելի քան 140 օր սահմանին ոչ մի զինվոր չի զոհվել հակառակորդի կրակոցից, բայց պարզ չէ՝ ինչպես պահպանել հետհեղափոխական այս մեծագույն ձեռքբերումը:

Երկրում համակարգային կոռուպցիան նվազել է, բայց բոլորին հայտնի խոշոր կոռուպցիոներները ազատության մեջ են ու դեռ հետ չեն տվել թալանվածը:

Դատական համակարգի խայտառակ վիճակը շարունակվում է, չնայած հեղափոխությունից հետո այս ոլորտում կոռուպցիայի ծավալները զգալի նվազել են:

Հեռուստատեսային շուկայի անօրինական գերկենտրոնացումը շարունակվում է, բայց արդեն ավելի խորամանկորեն քողարկված ձևով (սեփականատերերը դարձել են յուրայիններ, որոնք ֆորմալ առումով այլևս փոխկապակցված չեն միմյանց:

Արողջապահության հազվագյուտ արդյունավետ նախարարը քիչ է տնտեսական թռիչքի համար, բայց արդեն ցույց է տվել, թե ինչ դրական արդյունքներ կարող է բերել հեղափոխությունը:

Սրանք միայն մի քանի առաջնահերթ խնդիրներ են երկրի համար... Իսկ մենք շարունակենք հետևել «հովանոցն ով պահեց» հանրային կարևորագույն քննարկմանը»:

| | |
3112 | 3
Facebook
COMMENT.am