Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 16 փետրվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

«Ուրախ եմ, որ 2 ամիս անց վերադարձել եմ խաղադաշտ». Մխիթարյան

02:10, կիրակի, 10 փետրվարի, 2019 թ.
«Ուրախ եմ, որ 2 ամիս անց վերադարձել եմ խաղադաշտ». Մխիթարյան

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի՝ «Հադերսֆիլդ Թաուն»-ի դեմ տոնած հաղթանակից հետո Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամփոփել է իր թիմի խաղը։

«Խաղն այնքան էլ լավը չէր, բայց արդյունքը դրական է: Վերջին արտագնա հաղթանակը տոնել էինք երկու ամիս առաջ, այդ պատճառով այս հաղթանակը շատ կարևոր էր։ Ուրախ ենք, որ 3 միավոր վաստակեցինք և երջանիկ վերադառնում ենք տուն։ Կփորձենք հաղթել յուրաքանչյուր խաղում, քանի որ ցանկացած միավոր կարևոր է: Հիմա կարող ենք կենտրոնանալ Եվրոպայի լիգայի հանդիպման վրա, որից հետո կրկին կվերադառնանք Պրեմիեր լիգայի խաղերին: Ուրախ եմ, որ 2 ամիս անց վերադարձել եմ խաղադաշտ: Կշարունակեմ աշխատել և ամեն ինչ անել թիմիս համար»,- նշել է նա։

| | |
1494 | 0
Facebook