Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում ՌԴ ՊՆ թիվ 21 հիմնական դպրոցում աշակերտների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. կա վիրավոր

23:00, շաբաթ, 09 փետրվարի, 2019 թ.
Երևանում ՌԴ ՊՆ թիվ 21 հիմնական դպրոցում աշակերտների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. կա վիրավոր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետանքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 8-ին «Նաիրի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ստացված ահազանգի փաստով․ ժամը 16։40-ի սահմաններում նշված կենտրոնից հայտնել են, որ «փակ գանգուղեղային վնասվածք, ուղեղի ցնցում, քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը ավագ հետքաննիչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ 17-ամյա Դ․ Ա,-ն է։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում Զ․ Քանաքեռցու փողոցի թիվ 54 հասցեում գտնվող Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության թիվ 21 հիմնական դպրոցի շենքում վիճաբանություն է տեղի ունեցել Դ, Ա,-ի և Երևանի բնակիչ 15-ամյա Դ․ Ա․-ի միջև, ինչի հետևանքով էլ 17-ամյա Դ․ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք սովորում են նշված դրոցում, մեկը՝ 11-րդ դասարանում, մյուսը՝ 9-րդ։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

4759 | 0
Facebook