Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Ի՞նչ է ուզում այսօր Ադրբեջանը». Կարեն Հովհաննիսյան

21:50, շաբաթ, 09 փետրվարի, 2019 թ.
«Ի՞նչ է ուզում այսօր Ադրբեջանը». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ է ուզում այսօր Ադրբեջանը...
     Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը անցկացրել է ծառայողական հավաք Ադրբեջանի ԶՈՒ-ի բարձրագույն հրամանատարական կազմի հետ:
     Նա պահանջել է, որ բարձրագույն սպայական կազմը ուշադիր լինի և հետամուտ լինի իրականացնելու երկրի գերագույն գլխավոր հրամանատարի՝ Իհլամ Ալիևի հանձնարարությունը: Մասնավորապես խոսքը վերաբերվում է բանակաշինությանը և «օկուպացված տարածքների ազատագրմանը»:
     Նա նաև հրամայել և պահանջել է պատասխանատու ստորաբաժանումների և վարչությունների ղեկավարներին, որ պատրաստ լինեն ցանկացած հրամանի արագ և անվրեպ կատարմանը և հակառակորդին տալ համարժեք հակահարված ցանկացած ոտնձգության դեպքում:
     Ակնհայտ է, որ Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը այս հայտարարությունը հնչեցրել է ներքին լսարանի համար, սակայն չի բացառվում, որ հենց իրենք գնան սահմանին որոշակի լարվածության, որպեսզի մեղմեն ներքաղաքական իրավիճակը: Բայց և այնպես, պետք է փաստեմ, որ Ադրբեջանը շարունակում է սահմանի ողջ երկյանքով, հատկապես իր բնակավայրերի հարևանությամբ տեղակայել հրետանի և ծանր զինտեխնիկա»:

| | |
3163 | 5
Facebook