Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

«Մոուրինյոն սպանում է բոլոր կրեատիվ ֆուտբոլիստներին, այդ թվում՝ Մխիթարյանին». Տալալաև

17:15, կիրակի, 10 փետրվարի, 2019 թ.
«Մոուրինյոն սպանում է բոլոր կրեատիվ ֆուտբոլիստներին, այդ թվում՝ Մխիթարյանին». Տալալաև

Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը հարցազրույց է տվել Վադիմ Լուկոմսկիին՝ անդրադառնալով մի շարք թեմաների՝ այդ թվում նաև Հենրիխ Մխիթարյանին։ Հարցին կարելի է, արդյոք, Մխիթարյանի անհաջողությունները կապել վնասվածքների հետ, Տալալաևը պատասխանել է․ «Կարծում եմ՝ երկրպագուները միշտ էլ ֆուտբոլիստին վերաբերմունքը կապում են խաղադաշտում ցույց տված խաղի հետ։ Եթե դու պարտվում ես Ջիբրալթարին և ոչ-ոքի խաղում Լիխտենշտեյնի հետ, ապա տեղ չես գտնում «Արսենալ»-ի մեկնարկային կազմում, միևնույնն է դա ազդում է քո հանդեպ վերաբերմունքի վրա, ինչը և երևաց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ընտրելիս։ Վերջին երկու տարիները նրա համար տարբեր էին։ Նախ նա ընկել էր Մոուրինյոյի ազդեցության տակ։ Հարձակվողական ոճի ֆուտբոլիստի համար դա աղետալի է, բազմաթիվ օրինակներ ունենք։ Նա սպանում է բոլոր կրեատիվ ֆուտբոլիստներին։ Իսկ հետո նա տեղափոխվեց «Արսենալ», ադապտացում, ապա վնասվածքներ, մրցակիցներ։ Դեռ չի կարողանում կողմնորոշվել՝ ինչ է պետք անել»,- նշել է Տալալաևը։

| | |
3150 | 4
Facebook