Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Պայքարել պետք է ոչ թե ծխող մարդկանց, այլ ծխախոտի գովազդի դեմ». Էրիկ Բարսեղյան

16:25, շաբաթ, 09 փետրվարի, 2019 թ.
«Պայքարել պետք է ոչ թե ծխող մարդկանց, այլ ծխախոտի գովազդի դեմ». Էրիկ Բարսեղյան

Հաղորդավար, PR մասնագետ, ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պայքարել պետք է ոչ թե ծխող մարդկանց, այլ ծխախոտի գովազդի դեմ։ Սրանք տարբեր մոտեցումներ են։ Մարդու դեմ պայքարը տանում է ընդվզման։ Ծխախոտի բացահայտ և թաքնված գովազդների մասին չխոսեմ, գիտեք։ Թաքնված ամենատարածվածներից մեկն ասեմ, երբ, ասենք, ֆիլմում ծխելը ներկայացվում է որպես բրուտալ տղամարդու կերպարի պարտադիր ատրիբուտ։

Մի խոսքով, ծխելը թողնելու գործում օգնեք իրար՝ օգնելու ամենախելացի և արդյունավետ իմաստով։ Իհարկե սա մեկ օրվա ծրագիր չէ, բայց իրագործել հնարավոր է։

Իսկ ընդհանրապես սենց ա, եթե մարդը չի ուզում ծխել, ապա չի ծխում։ Իսկ եթե ծխում ա, ուրեմն չի ուզում թողնել։ Վերջ, մնացածը անկապ խուսափողական մանևրումներ են։ Աշխարհում, կարծեմ, չկա ուզում եմ, բայց չեմ կարողանում։ Եթե չես կարողանում, ուրեմն չես ուզում։

Էստեղ մի կարևոր դրվագ կա, ընդհանրապես շփվեք նրանց հետ ովքեր հավատում են, որ կարող եք։

Ով ձեզ չի հավատում՝ գործ չունի ձեր միջավայրում։ Էսքանն արեք ու կտեսնեք, թե ոնց ա կամքի ուժը թակում ձեր բնավորության դուռը»:

| | |
1020 | 1
Facebook