Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ցույց տալով Քոչարյանին Ալիևն ասաց՝ այո, իմ կադրերը Հայաստանում ղեկավար են». Ա. Արշակյան

17:05, շաբաթ, 09 փետրվարի, 2019 թ.
«Ցույց տալով Քոչարյանին Ալիևն ասաց՝ այո, իմ կադրերը Հայաստանում ղեկավար են». Ա. Արշակյան

ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ փոքր պատմություն է ներկայացրել. «Эхо Москва-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հունվարի 2-ին «Будем наблюдать» հաղորդման ժամանակ ասաց՝ Դավոսում ինձ հրավիրեցին Հեյդար Ալիևի մոտ սուրճ խմելու: Մոտեցա, երիտասարդ էր նստած այնտեղ: Ասաց՝ ծանոթացեք, ես նրա կուսակցական երաշխավորն եմ եղել, վստահ եմ եղել, որ նա ինտերնացիոնալիստ է ազնիվ: Ասում ա՝ ձեռքը մեկնեց, ասաց՝ Ռոբերտ Քոչարյան: Վայ, ասացի, սա ՀՀ ղեկավարներից է: Ալիևը պատասխանեց՝ այո, իմ կադրերը Հայաստանում ղեկավար են... Գնում եք Տեր-Պետրոսյանի թղթերն եք նայում, բա Ալիևի թղթերը մի հատ նայեք: Էդ ո՞նց ա երաշխավորել, վստահեցրել Ալիևին, որ ինքն ինտերնացիոնալիստ է»,- շարունակեց Արշակյանը:

Տեսանյութը՝ «Հայելի»-ի
| | |
7193 | 2
Facebook
COMMENT.am