Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կոստանյանի «ծառայությունը» լավ հիշում ենք». Գոռ Երիցյան

00:10, կիրակի, 10 փետրվարի, 2019 թ.
«Կոստանյանի «ծառայությունը» լավ հիշում ենք». Գոռ Երիցյան

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ գործադիր տնօրեն Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչքան էլ արհեստավարժ իրավաբան լինի Գևորգ Կոստանյանը, ինչքան էլ լավ դասախոս լինի (չնայած խիստ կասկածում եմ), չեմ կարծում, որ այս փուլում նա պետք է հնարավորություն ունենա ծառայել պետական կառավարման համակարգում: Իր «ծառայությունը» լավ հիշում ենք: Կոստանյանը Սերժաստանի ամենաբացասական երևույթների մարմնացումն է, ում ոչ մի մասնագիտական որակ ու արհեստավարժություն չի կարող արդարացնել իր քաղաքական գործողություններն ու սխալները: Գոնե այս փուլում նա իր եղած-չեղած մասնագիտական որակները կարող է ծառայեցնել ի նպաստ իրավաբանական գիտությունների զարգացման կամ այլ ցանկացած ոլորտում, որտեղ կցանկանա: Առանց նրա էլ Օսիպյանը, Արթուր Դավթյանն ու Հունան Պողոսյանը բավարար են մեզ ամեն օր քիչ-քիչ Սերժաստանի դոզա ապահովելու համար»:

| | |
3516 | 5
Facebook