Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսական գաղութում ծեծկռտուքի հետևանքով 15 մարդ է տուժել

13:05, շաբաթ, 09 փետրվարի, 2019 թ.
Ռուսական գաղութում ծեծկռտուքի հետևանքով 15 մարդ է տուժել

ՌԴ Սամարայի մարզում ուղղիչ գաղութում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով 15 մարդ է տուժել, հաղորդում է РИА Новости-ն:
     Բանտարկյալները մարմնական թեթև վնասվածքներ և կապտուկներ են ստացել:

Հաղորդվում է, որ վիճաբանությունը սկսվել է ոչնչից:

Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց այն բանից հետո, երբ դատապարտյալներն այրել են բաժիններից մեկի ներքնակները: Հրդեհը մարվել է, իսկ կոնֆլիկտը՝ կարճ ժամանակում լուծվել:

4872 | 0
Facebook