Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գուաիդոն չի բացառել Վենեսուելայի իրավիճակին ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը

11:20, շաբաթ, 09 փետրվարի, 2019 թ.
Գուաիդոն չի բացառել Վենեսուելայի իրավիճակին ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը

Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ և ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն չի բացառել Միացյալ Նահանգների ռազմական միջամտությունը երկրի իրավիճակին, հաղորդում է DW-ը:

Նա նշել է, որ կանի անհրաժեշտ ամեն ինչ մարդկային կյանքները փրկելու համար, իսկ օտարերկրյա ուժերի միջամտությունը «զգայուն թեմա» է անվանել:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ տարբերակներից մեկն ամերիկյան ռազմական միջամտությունն է: Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն, իր հերթին, հայտարարել էր, որ Սպիտակ տունը կքննարկի վենեսուելացի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկումը, եթե վերջինները որպես նախագահ ճանաչեն Խուան Գուաիդոյին:

| | |
2454 | 0
Facebook