Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը հայտնել է Կիմ Չեն Ինի հետ հանդիպման վայրն ու ամսաթիվը

10:50, շաբաթ, 09 փետրվարի, 2019 թ.
Թրամփը հայտնել է Կիմ Չեն Ինի հետ հանդիպման վայրն ու ամսաթիվը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, թե որտեղ և երբ կհանդիպի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ:

Թրամփը Twitter-ի իր էջում գրել է, որ հանդիպումը կկայանա Վիետնամի մայրաքաղաքում Հանոյում:

«Իմ ներկայացուցիչները քիչ առաջ լքեցին Հյուսիսային Կորեան՝ բավականին արդյունավետ հանդիպումից հետո: Նրանք համաձայնության են եկել իմ և Կիմ Չեն Ինի հերթական հանդիպման վայրի և ամսաթվի շուրջ: Հանդիպումը կկայանա Հանոյում փետրվարի 27-28-ը: Սպասում եմ Կիմի հետ հանդիպմանն ու խաղաղության գործի առաջընթացին»,- գրել է Թրամփը:

| | |
2624 | 0
Facebook