Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ալավերդիում և շրջակա գյուղերում բնակչության սոցիալական վիճակը ծայրահեղ է». Օլեգ Դուրգարյան

23:25, ուրբաթ, 08 փետրվարի, 2019 թ.
«Ալավերդիում և շրջակա գյուղերում բնակչության սոցիալական վիճակը ծայրահեղ է». Օլեգ Դուրգարյան

Լոռու մարզի Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնի նախագահ Օլեգ Դուրգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, որ Ալավերդիում և շրջակա գյուղերում բնակչության սոցիալական վիճակը ծայրահեղ է նորություն չէ, արդեն բոլորը գիտեն դրա մասին և կառավարությունում և օրենսդիր մարմիններում : Այս վիճակը սկսվել էր դեռևս Թեղուտի հանքավայրի փակումից և սաստկացավ բնականաբար պղնձաձուլարանի փակումից հետո:
     Մինչև համապատասխան պետական մոտեցում ցույց տալը, ընտրանքային կամ այլընտրանքային նախագծերի մշակումը և կիրարկումը առկա է հրատապ լուծման խնդիր , այն է ,
     Առանց աշխատանքի մնացած քաղաքացիները, ովքեր աշխատելու ժամանակ վարկեր են վերցրել բանկային համակարգերից անգամ չկռահելով, որ գործազուրկ կդառնան հիմա ստիպված են առանց եկամուտ ուենենալու մարել վարկերի բարձր տոկոսները, այն ինչ տրամաբանորեն անհնար է :
     Այստեղ կառավարության հրատապ միջամտություն է հարկավոր, որպեսզի խնդրին առարկայական լուծում տրվի:
     Լուծման տարբերակները բազմատեսակ կարող են լինել և այդ հարցով անհրաժեշտ է իրականացնել լայն քննարկումներ Ալավերդիում, վարկառուների հետ , կառավարությունում, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում»:

| | |
2684 | 3
Facebook