Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Վայրի ամենատարեց թռչունը ճուտ է հանել

23:15, ուրբաթ, 08 փետրվարի, 2019 թ.
Վայրի ամենատարեց թռչունը ճուտ է հանել

Մոլորակի վրա ապրող ամենատարեց վայրի թռչունը, որ հայտնի է բնապահպաններին, 68 տարեկան է: Սևամեջք ալբատրոսի էգը՝ Ուիզդոմ մականունով, հերթական անգամ ձվադրել ու ճուտ է ունեցել: Թռչունը 6 տարեկան է եղել, երբ 1956 թվականին նրան նկատել է կենսաբան Չենդլեր Ռոբինսը: Այդ ժամանակ էլ նրան օղակավորել են, իսկ հետո, 2002 թվականին Ռոբինսը նորից նկատել է թռչնին ու կարողացել ճանաչել՝ օղակի համարով:

2018-ի նոյեմբերին Ուիզդոմը վերադարձել է իր ձվադրման վայր՝ Հավայան կղզիների Միդուեյ կղզի ու հերթական ձուն ածել: Ճուտն արդեն դուրս է եկել ձվից և ևս 5-6 ամիս կապրի մոր ու հոր խնամքի տակ: Սա, ամենայն հավանականությամբ, թռչնի 37-րդ սերունդն է:

Կղզին լքելուց հետո ձագն այստեղ կվերադառնա 5-6 տարեկանում, որ զուգընկեր գտնի ու բազմանա:

8251 | 0
Facebook