Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել

19:25, ուրբաթ, 08 փետրվարի, 2019 թ.
Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ հանդիպում էի իտալահայ գործարար Գագիկ Սարուխանյանի հետ: Ասաց, որ Հայաստանում թափուր աշխատատեղերը համալրելու խնդիր ունեն:

Մասնավորապես՝ հիմա Վանաձորի «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաներում առկա է 200 թափուր աշխատատեղ՝ 120 հազար դրամ և ավելի մաքուր աշխատավարձով:

Սիրելի վանաձորցիներ և հարակից բնակավայրերի բնակիչներ. հույս ունեմ՝ կհամալրեք այս թափուր աշխատատեղերը: Դրա համար անհրաժեշտ է դիմել վերը նշված ընկերություններ»:

| | |
3451 | 1
Facebook