Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ.

Միջազգային

Ֆրանսիայի առաջնության բոլոր հանդիպումները կմեկնարկեն ծափահարությունների րոպեով

19:20, ուրբաթ, 08 փետրվարի, 2019 թ.
Ֆրանսիայի առաջնության բոլոր հանդիպումները կմեկնարկեն ծափահարությունների րոպեով

Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի բոլոր հանդիպումները կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ «Քարդիֆ» մեկնող արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի, հայտնում է Ֆրանսիայի ֆուտբոլային լիգայի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք՝ Նանտից Քարդիֆ մեկնելու ճանապարհին անհետացել է արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալային տեղափոխող մասնավոր ինքնաթիռը: Ինքնաթիռն անհետացել է երկուշաբթի երեկոյան։ Հունվարի 24-ին որոնողական աշխատանքներ իրականացնող խումբը հայտարարել է աշխատանքների դադարեցման մասին՝ նշելով, որ փրկության հույս գրեթե չկա։ Ավելի ուշ որոնողական աշխատանքները վերսկսվել են և հայտնաբերվել է ինքնաթիռի կործանման զոհ դարձած հարձակվող Էմիլիանո Սալայի մարմինը։ Այն պաշտոնապես նույնականացվել է։ Մեծ Բրիտանիայի ոստիկանության տեղեկություններով՝ մարմինը նույնականացրել են փետրվարի 7-ին՝ Պորտլենդում։

| | |
1685 | 0
Facebook