Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Տեառնընդառաջի միջոցառումներ՝ Շուշիում

21:10, շաբաթ, 09 փետրվարի, 2019 թ.
Տեառնընդառաջի միջոցառումներ՝ Շուշիում

Փետրվարի 13-ի երեկոյան Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունը նույնպես կանցկացնի Տեռաընդառաջի տոնակատարություն։
     Կենտրոնի սաներն ու աշխատակիցները կմասնակցեն ժամերգությանը և իրենց հետ կենտրոն կբերեն Քրիստոսի փրկակար լույսի խորհրդանիշը և ժողովրդական սովորույթի համաձայն՝ օրհնված մոմի կրակով կվառեն Տեառնընդառաջի խարույկը։
     Տոնակատարությունը կսկսվի մարիոնետ ներկայացմամբ, որտեղ մանուկներին տիկնիկների օգնությամբ կպատմեն Սիմեոն ծերունու պատմությունը, որը Աստծո օրհնությամբ մոտ 344 տարի ապրեց փոքրիկ Հիսուսին տեսնելու համար։
     Ներկայացումից հետո սպասվում է ազգագրական երգն ու պարը, ինչպես նաև հյուրասիրություն՝ ինքնաեռով թեյ ու արցախյան թերթերուկ։
     «Հեքիաթների տունը» ողողված կլինի 500 մոմի լույսով, որն իսկական «Լույսի տոնախմբություն» կդարձնի փետրվարի 13-ը։ Այս մասին հայտնում է «Նարեկացի» արվեստի միությունը:

| | |
1353 | 1
Facebook