Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 16 փետրվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Եվրասիական հեռախոսազանգեր․ ո՞ր երկրների առաջնորդների հետ է խոսում Նիկոլ Փաշինյանը». ԻՔՄ

17:05, ուրբաթ, 08 փետրվարի, 2019 թ.
«Եվրասիական հեռախոսազանգեր․ ո՞ր երկրների առաջնորդների հետ է խոսում Նիկոլ Փաշինյանը». ԻՔՄ

«Իրազեկ քաղաքացիների միավորման» փորձագետ Վահե Ղուկասյանի հոդվածը՝ «Եվրասիական հեռախոսազանգեր․ որ երկրների առաջնորդների հետ է խոսում Նիկոլ Փաշինյանը» թեմայով.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման առաջին օրվանից ի վեր՝ 2018-ի մայիսի 8-ից սկսած, 17 հեռախոսազրույց է ունեցել տարբեր երկրների ղեկավարների և պաշտոնյաների հետ։ Ընդ որում, հեռախոսազրույցների մեծ մասը տեղի է ունեցել հիմնականում եվրասիական երկրների ղեկավարների հետ, առավելապես՝ Ռուսաստանի։ Հեռախոսազանգերի ամենամեծ հաճախականությունը, համաձայն ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի, տեղի է ունեցել հենց 2018-ի մայիսին։ Այդ ամսվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, անվանի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում հեռախոսազրույցների հաճախականությամբ երկրորդ ամիսը 2018-ի հուլիսն է, որի ընթացքում ՀՀ վարչապետը հեռախոսային զրույցներ է ունեցել Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ։ Ինչ վերաբերում է հեռախոսազանգերի աշխարհագրությանը, ապա ամենից հաճախ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունենում ՌԴ նախագահի հետ։ Ըստ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության` տեղի է ունեցել այդպիսի 5 հեռախոսազրույց։ Ընդ որում` 2018-ի դեկտեմբերի 30-ին, Նիկոլ Փաշինյանի խոսքով, տեղի են ունեցել միանգամից երկու հեռախոսազրույցներ՝ կապված գազի գնի հետ։ Այս երկու հեռախոսազրույցների մասին հաղորդագրություններ, սակայն, ո՛չ ՀՀ վարչապետի, ո՛չ ՌԴ նախագահի պաշտոնական կայքերում չկան։ Ուշագրավ է նաև հեռախոսազանգերի աշխարհաքաղաքական ուղղվածությունը։ Այսպես` Նիկոլ Փաշինյանը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդներից նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ։ Բացի դա, բոլորովին վերջերս՝ 2019-ի հունվարի 29-ին, Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Ըստ այդմ, 17 արձանագրված հեռախոսազրույցներից 9-ը տեղի են ունեցել եվրասիական գործընկերների հետ։ Կապված ՀՀ վարչապետի մյուս հեռախոսազրույցների հետ՝ նշենք, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 12-ին զրուցել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի հետ, իսկ արդեն այս տարվա հունվարի 23-ին՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։ Ընդ որում, ուշագրավ է, որ վերջին հեռախոսազրույցի մասին պաշտոնական հաղորդագրություն ՀՀ վարչապետի կայքում չկա, իսկ դրա մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է հենց Փաշինյանը։ Հարկ է նաև արձանագրել, որ իր պաշտոնավարման ընթացքում Նիկոլ Փաշինյանը ոչ մի հեռախոսազրույց չի ունեցել ԵՄ անդամ երկրների ղեկավարների հետ, չնայած՝ ԵՄ առաջատար երկրներից Ֆրանսիայի և Գերմանիայի հետ արդեն իսկ գրանցվել են երկկողմանի պաշտոնական այցեր»:

| | |
3043 | 0
Facebook