Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՃՈ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ կարճ հաղորդագրությունների (SMS) միջոցով ծանուցումներն ուղարկելու համակարգը, նոր ծրագրային համակարգի ներդրմամբ պայմանավորված, մինչև 2019-ի փետրվարի 18-ը չի գործելու: Նոր համակարգով ծանուցումներն ստանալու համար անհրաժեշտ կլինի կրկին գրանցվել համապատասխան կայքում (ինչը լինելու է անվճար), ինչի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: