Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.

Համացանց

Ստեփանակերտում բեմադրվել է Լալա Մնացականյանի «Մայրը» ներկայացումը

18:05, շաբաթ, 09 փետրվարի, 2019 թ.
Ստեփանակերտում բեմադրվել է Լալա Մնացականյանի «Մայրը» ներկայացումը

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում ցուցադրվել է «Մայրը» ներկայացումը: Պիեսի հիմքում ընկած է մի ընտանիքի պատմություն. ընտանիքի հայրը և 4 որդիները զոհվել են, իսկ փոքր որդին ուզում է պատերազմ մեկնել: Բեմադրության հեղինակը և ռեժիսորը, ինչպես նաև գլխավոր դերակատարը ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Լալա Մնացականյանն է: «Լալա Մնացականյանի բեմադրած «Մայրը» ներկայացումը՝ ըստ չեխ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Կարել Չապեկի համանուն գործի, առաջին անգամ էր Արցախում, թեպետ ներկայացումն արդեն մի քանի տարի հուզում է հայ և օտար հանդիսատեսին: Փետրվարի 6-ին և 7-ին արցախյան հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու հայրենիքին անմնացորդ նվիրումի և մայրական վեհ սիրո մասին այս գործը»,- նշված է ԱՀ ՄԵՀԶ նախարարության ֆեյսբուքյան էջում:

| | |
1432 | 0
Facebook